Հայաստանը նախընտրական փուլում զերծ մնաց կեղտոտ քարոզչությունից. Լեբեդև
Advertisement 1000 x 90

Հայաստանը նախընտրական փուլում զերծ մնաց կեղտոտ քարոզչությունից. Լեբեդև

Նախընտրական շրջանում քաղաքական ուժերին տրամադրված էին հավասար հնարավորություններ իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար: Լրագրողների հետ զրույցում ներկայացնելով Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների գնահատականը՝ այս մասին ասաց առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«Հատկանշական է պատգամավորության թեկնածուների, դաշինքների և կուսակցությունների ներկայացուցիչների կառուցողական մոտեցումը հենց ընտրությունների նկատմամբ. հնարավոր եղավ խուսափել առճակատումից,  ակնհայտ կեղտոտ քարոզչությունից, ինչի ականատեսը եղանք ԱՄՆ-ի դեպքում:  Հայաստանը, մեր հայաստանյան գործընկերները, կուսակցությունները, ընտրության մասնակիցները ցուցաբերեցին խոհեմություն և չիջան ցածր մակարդակին: Ընտրություններն անցան շատ հանգիստ, և դա շատ լավ է: Մենք հույս ունենք, որ  կառուցողական մոտեցման այդ մթնոլորտը կպահպանվի՝ Հայաստանի շահերն  առաջին պլան մղելու, այս երկրում խաղաղությունը  և կայունությունը բարձրացնելու առումով, և այս ընտրությունները  կարևոր շրջան կդառնան ժողովրդավարություն կառուցելու համար: Դա մեր անկեղծ ցանկությունն է»:-Ասաց Սերգեյ Լեբեդևը՝ ընդգծելով, որ հանդիպում են ունեցել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, եղել են մի քանիսի քարոզարշավների, մարդկանց հետ հանդիպումների ականատեսները, ինչի հիման վրա կարող են ասել, որ ամեն ինչ պատշաճ էր կազմակերպված:

Անդրադառնալով իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ խոսակցություններին՝ դիտորդական առաքելության ղեկավարը  նշեց, որ դա նորմայի սահմաններում էր:

«Ի վերջո, չեն կարող, չէ՞, պաշտոնատար անձինք իրենց գործունեությունը թողնել և հեռուստաէկրաններին չհայտնվել»,- եզրափակեց նա: