Գրիշա Աղախանյանի կինը` Շողերը, սկանդալային վիդեոյի, ոչ սթափ լինելու և ամուսնու զայրույթի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Գրիշա Աղախանյանի կինը` Շողերը, սկանդալային վիդեոյի, ոչ սթափ լինելու և ամուսնու զայրույթի մասին. life.tert.am

Հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանի կինը` դերասանուհի Շողեր Թովմասյանը, կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում։

Tert.am Life–ն այս մասին զրուցեց Շողերի հետ։ Նա նշեց, որ դա իր բացթողումն էր։ «Ես Թբիլիսիում էի` ինձ հարազատ մարդկանցից մեկի տարեդարձին։ Ես իրեն պատմեցի, որ ապրիլի 2–ին քառօրյա պատերազմի տարելիցն է, որի ժամանակ շատ տղաներ են զոհվել։ Նա ասաց` հիմա հայկական երաժշտություն կպատվիրենք տղաների համար։ Պատվիրեցինք Անատոլի Դնեպրովի և Թաթայի Армения моя երգը։ Իմ սխալն էր ուղիղ եթեր մտնել, որովհետև դրանից հետո գնաց տաշի–տուշի երաժշտություն, ուղիղ եթերում դա վերահսկելի չէ։ Սկսեցինք բոլորս պարել, մարդու ծնունդն է, ինքն այլ երկրում է ապրում։ Մենք չէինք կարող ողբալ այդ մարդու ծնունդին։ Ես ընդունում եմ իմ սխալը, չարժեր ուղիղ եթեր մտնել»,– ասաց Շողերը։

Խոսելով ամուսնու արձագանքի մասին` նա նշեց, որ քիչ առաջ է խոսել Գրիշայի հետ, վերջինս զայրացած էր։ «Գրիշան ջղայնացավ ինձ վրա։ Ասաց` այս ինչ ես արել, իրավունք չունեիր այդ կարգի վիդեոյով մտնել ուղիղ եթեր։ Ես էլ եմ ընդունում, որ իրավունք չունեի, սակայն եթե միայն  զինվորի մասին երգ պատվիրելով մտնեի ուղիղ եթեր, կստացվեր ցուցամոլություն։ Կարծես ցույց տաս, որ շատ հայրենասեր ես։ Թող ոչ ոք ինձանից հայրենասեր չլինի, ես Եվրոպա եմ թողել, հետ եկել, ես ունեմ ԱՄՆ–ում մնալու հնարավորություն, սակայն չեմ մնում և նման շատ բաներ։ Ես ներողություն եմ խնդրում։ Ամեն ինչ չի որոշվում այդ տաշի–տուշիով։ Ես չեմ գտնվել իմ երկրում։ Ես այլ երկրում էի, որտեղ կային հյուրեր ու չէի կարող իմ խնդիրը բարդել մյուսների վրա։ Մարդը պետք է միայն այդ օրը չհիշի իր հայրենիքը։ Մարդն ուզում է ապացուցել, որ յուրաքանչյուր երկրում կա հայը և կլինի անկախ ամեն ինչից»,– ասաց Շողերը։

Դերասանուհին նշեց, որ իրենք միահամուռ ուժերով օգնություն են տարել Արցախ։  Ինչ վերաբերում է «Ողբամ քեզ, պատերազմ էր, անցավ, գնաց» արտահայտությանը, նա ասում է, որ այդպես չի ասել. «Ասել եմ` պատերազմ էր։ Մենք անցած տարի բոլորս միահամուռ ուժերով օգնել ենք, յուրաքանչյուր բան կյանքում անցնում, գնում է։ Կարող է այսօր էլ պատերազմ լինել։ Ես չէի կարող այդպես ասել»։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր