Տիգրան Մուկուչյանն արդարացված է համարում ընտրություններին հատուկ սարքավորումների կիրառումը
Advertisement 1000 x 90

Տիգրան Մուկուչյանն արդարացված է համարում ընտրություններին հատուկ սարքավորումների կիրառումը

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կիրառված հատուկ սարքավորումները լիարժեք ծառայել են իրենց նպատակին: Այս մասին նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում: Տեղամասային կենտրոններում օգտագործվող 4000 սարքավորումներից միայն մեկ տոկոսն է ինչ-ինչ խնդիրներ առաջացրել, և ԿԸՀ նախագահը վստահ է, որ սարքերը լիարժեք ծառայել են իրենց նպա տակին:

«Ընտրական օրվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը բազմաթիվ ահազանգեր է ստացել: Հետևում էինք տարբեր լրատվական կայքերում խախտումների վերաբերյալ տեղադրված տեղեկություններին և փորձում արագ միջոցներ ձեռնարկել հանգամանքները պարզելու, խախտումները կանխելու և դրանք բացառելու համար»,- նշել է Մուկուչյանը:

Խոսելով ընտրությունների տվյալների մասին` ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ներկայացված տվյալները նախնական են: «Դրանք ստացվել են էլեկտրոնային եղանակով. տեղամասային ընտրական  հանձնաժողովներից արձանագրությունները բերվում են տարածքային հանձնաժողովներ, մուտք են արվում  համակարգիչներ և ստանում պատկերը: Հետո կստանանք թղթային արձանագրությունները»,- նշել է նա:

Անդրադառնալով տարածքային թեկնածուների վերաբերյալ քվեարկության նախնական արդյունքներին` նա ընդգծել է, որ դրանք ևս ամփոփված են արձանագրության մեջ և օրենքի պահանջներին համապատասխան  իրենք պետք է  ուղիղ եթերում այն հայտնեն: Մուկուչյանը շեշտել է, որ տարածքային ընտրական 38 հանձնաժողովներում  քվեարկության ողջ օրվա ընթացքում աշխատել են արագ արձագանքման խմբեր և ցանկացած  խախտման դեպքում փորձել են օպերատիվ լինել, արագ բարձրաձայնել խնդիրը և լուծել այն:



Նման նյութեր