Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում. նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ
Advertisement 1000 x 90

Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում. նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ

Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» կայարանի գնացքի վագոնում: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ:

«Ամենաառաջին նախնական տեղեկատվության համաձայն, պայթյունի զոհ է դարձել տասը մարդ, կան վիրավորներ»,-ասել է աղբյուրը, նշելով, որ տուժածների ստույգ թիվը ճշտվում է:

Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին, ինչը հաստատել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, նախագահին զեկուցվել է այդ մասին»,-ասել է նա:

Պայթյունից հետո փակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի յոթ կայարաններ, ինչի մասին ասված է մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:

«Փակվել են «Պարկ Պոբեդի», «Էլեկտրոսիլա», «Մոսկովսկիե վորոտա», «Ֆրունզենսկայա», «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ», «Սեննայա պլոշչադ», «Գոստինիյ դվոր» կայարանների մուտքերը և ելքերը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Պետերբուրգի մետրոյի կայարանից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կատարվում է տարհանում, այդ թվում՝ թունելից:



Նման նյութեր