
Հայաստանը ներկայացնող չորս շախմատիստ` Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Էդուարդ Հակոբյանը և Տիգրան Քոթանջյանը մասնակցում են «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարին:
Մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Քոթանջյանը: Էդուարդ Հակոբյանը պարտություն է կրել:
«Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի ապրիլի 11-ին: