Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2017 թվականի մարտ ամսին լույս աշխարհ եկած 141 երեխաների սեռական պատկանելությունը գրեթե հավասարապես կիսվել է՝ 71 տղա և 70 աղջիկ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 18 երեխա ծնվել է Գավառի, 33 երեխա՝ Սևանի բժշկական կենտրոններում, 54 երեխա՝ Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում և 11 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:
Աղջիկ երեխաների թիվը տղաներին 2-ով գերազանցել է Մարտունու ծննդատանը, 1-ով՝ Վարդենիսի հիվանդանոցում և 3-ով՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:
Գավառի ԲԿ-ում տղա երեխաներն ավելի են եղել 4-ով, Սևանի ԲԿ-ում՝ 3-ով: Ընդ որում, վերջին տարիների ընթացքում Սևանի տարածաշրջանի ծնունդների թիվն առաջին անգամ գերազանցել է Գավառի տարածքի համայնքների ծնունդների ցուցանիշներին, այն էլ այդքան էական տարբերությամբ՝ 15-ով:
Իսկ նախորդ տարվա մարտ ամսի համեմատ Գեղարքունիքում ծնունդների թիվն ավելացել է 4-ով:
Խոսրով Խլղաթյան