
Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով, այգու գործարկվող տարածքի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար:
Ինչպես տեղեկացրին կենդանաբանական այգուց, այն կշարունակի գործել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 10-ից մինչև 20:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերի): Տոմսերի վաճառքը՝ մինչև 19:00-ն:
Երեւանի կենդանաբանական այգում իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 -ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: