«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքիե խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով խորհրդարանական ընտրություններին «ՕհանյանՐաֆֆիՕսկանյանե դաշինքով առաջադրվել էր պատգամավորության թեկնածու:
– Պարոն Մելքոնյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չհաղթահարեց 7 տոկոսի արգելքը: Անակնկա՞լ էր:
– Այս ընտրությունը ես կարող եմ համեմատել մարդ-բազարի հետ, մարդիկ գնում են շուկա ապրանք առնելու՝ ով շատ տվեց, իրեն են ծախում այդ ապրանքը: Մեր ժողովուրդն իր ձայնը ծախեց իշխանություններին և վաղն էլ նորից սկսելու է փնովել իշխանություններին, ինչը շատ սխալ է: Իրենք իրենց կամքով իրենց ձայնը տվել են: Իրենք ծախել են իրենց ձայնը: Մենք ավելի շատ ձայներ էինք սպասում, բայց մենք ո՛չ ընտրակաշառք, ո՛չ էլ որևէ այլ բան ենք խոստացել մարդկանց:
– Ոչ միայն ՕՐՕ-ն, այլ քաղաքական ուժեր նույնպես դուրս մնացին: Հնարավո՞ր համարում եք ընդվզման տարբերակը:
– Մեր խորհուրդն այսօր հավաքելու ենք և որոշելու ենք՝ ինչ ենք անելու: Այս պահին մենք դեռ քվեներն ենք հաշվում, չենք ավարտել:
– Մենք տեսնում ենք, որ քաղաքացիների մի հատված անկաշառ ընտրություն կատարեց: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այդ ձայները ՕՐՕ-ին չտվեցին: Կարծում եք՝ անվստահությո՞ւն կար:
– Ժողովրդի մեջ մի հատված կա, որ չի վաճառվում: Հիմա եթե այդ հատվածից ինչքան ձայն որ վերցրել ենք, դրանք չծախվողներն են, ովքեր իրենց ձայնը չեն ծախել և ուզում են երկրում փոփոխություն, ապագայի հանդեպ լավատես են: Իսկ մնացածները իրենց ապագան վաճառեցին և վերջացրին: Մեկ օր կուտեն, կկշտանան և հաջորդ օրը նորից կսկսեն բողոքել իշխանությունից:
– Ձեր պայքարը ինչպե՞ս պետք է ծավալեք:
– Կա պայքարի անհրաժեշտություն:
– Նկատի ունեք՝ փողոցայի՞ն պայքար:
– Ի՞նչ պարտադիր է փողոցային պայքարի դուրս գանք, մեր դաշինքը աշխատելու է, և ինչ ծրագրեր ունի, այդ ծրագրերով է աշխատելու:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի