Բուքինգհեմյան պալատում կանցկացվի Եղիսաբեթ Երկրորդի ստացած նվերների ցուցահանդեսը
Advertisement 1000 x 90

Բուքինգհեմյան պալատում կանցկացվի Եղիսաբեթ Երկրորդի ստացած նվերների ցուցահանդեսը

Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում կանցկացվի Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու նվերների ցուցահանդեսը, որոնք նա ստացել է տարբեր ժամանակներում: Ինչպես հայտնել է ITV-ն, այցելուներին կցուցադրեն շուրջ 250 ընծաներ, այդ թվում՝ Կանադայի հնդկացիների կողմից ստեղծված տոտեմական սյունը, Լոնդոնի մետրոպոլիտենի նշանը՝ «Բուքինգհեմյան պալատը», մարգարտազարդ թագը, որը 1956 թվականին նվիրաբերվել է Նիգերիայի ժողովրդի կողմից:

Նվերները թագուհուն հանձնվում էին արտասահմանյան ուղևորությունների, պաշտոնական միջոցառումների, պետական այցերի ժամանակ: Օրենքով՝ ընծաները չի կարելի վաճառել կամ փոխանակել. դրանք բոլորը թագավորական հավաքածուի մաս են դառնում:

Եղիսաբեթ Երկրորդը գահ է բարձրացել 25 տարեկան հասակում՝ 1952 թվականին իր հոր՝ Գեորգ Վեցերորդ թագավորի մահվանից հետո: Նա գերազանցել է իր Վիկտորիա նախատատի ռեկորդը և ամենաերկար կառավարող թագուհին դարձել Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում. նա գահին է արդեն ավելի քան 63 տարի:

2016 թվականին, երբ լրացավ թագուհու 90 տարին, Մեծ Բրիտանիայում անցկացվեց նրա զգեստների ու զարդերի ընդգրկուն ցուցահանդեսը:

 



Նման նյութեր