Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հետաքրքրում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, և, իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Զիդանը նրան գնելու առաջարկությամբ դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Հիշեցնենք, որ Ալկանտարան «Բարսելոնայի» սան է և կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնացիները ևս ցանկանում են վերադարձնել իրենց նախկին ֆուտբոլիստին: Իսպանական մամուլում խոսակցություններ են քննարկվում, ըստ որի՝ Ալկանտարային գնել պահանջել է Մեսսին, ով Ալկանտարայի մտերիմ ընկերն է:
Սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը նշում է, որ չի կարող իրեն թույլ տալ գնել Ալկանտարային՝ մյունխենյան ակումբի պահանջած բարձր գնի պատճառով:
Ըստ գերմանական մամուլի՝ Ալկանտարան ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
Սիրարփի Աղաբաբյան