Մանչեսթեր Յունայթեդը վերջին րոպեներին փրկվում է պարտությունից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մանչեսթեր Յունայթեդը վերջին րոպեներին փրկվում է պարտությունից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունեց «Էվերթոնին»:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսում: 22-րդ րոպեին խփեց «Էվերթոնի» պաշտպան Ֆիլ Ջագելկան:

Պատասխան գնդակը խփվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: Հաշիվը վերջին րոպեին հավասարեցրեց Զլատան Իբրահիմովիչը, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:

Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ խաղի 65-րդ րոպեին:

Այս խաղից հետո «կարմիր սատանաները» մնացին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 5-րդ հորիզոնականում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն»` 1:1

Գոլերը` Իբրահիմովիչ (90+3) – Ջագելկա (22)

Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Բերնլի»-«Սթոք Սիթի»` 1:0

Գոլը` Բոյդ (58)

«Լեսթեր»-«Սանդերլենդ»` 2:0

Գոլերը` Սլիմանի (69), Վարդի (78)

«Ուոթֆորդ»-«Վեսթ Բրոմվիչ»` 2:0

Գոլերը` Նյանգ (13), Դինի (49)

armsport.am