Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել Qafqazinfo-ն…Հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ սույն կայքը տեղեկացնում է, որ անցյալ տարի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ,Թուրքիայի ԶՈՒ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը հեղաշրջումից մի քանի օր առաջ հեռախոսազագներ է կատարել Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Կորեա, Բելգիա, Իռլանդիա և Ադրբեջան…
Ըստ թուրքական ԶԼՄ-ների,եթե պետական հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր, ապա Թուրքիայի նախագահ կդառնար հենց Աքըն Օզթյուրքը… Օզթյուրքի զանգերը դեպի Ադրբեջան ևս մեկ անգամ ապացուցում են, որ Բաքուն չի փոխել իր պահվածքը և համագործակցությունը կասկածելի անձանց և կազմակերպությունների հետ…
Հիշեցնեմ, որ 1998 թ-ի օգոստոսի 7-ին Քենիայի և Տանզանիայի մայրաքաղաքներում ամերիկյան դեսպանատների դեմ կազմակերպված ահաբեկչությունից մի քանի րոպե առաջ ահաբեկիչները զանգեր էին կատարել Ադրբեջան…
2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում «Ալ-Քաիդայի» կողմից կազմակերպված ահաբեկչությունները ևս ունեն ադրբեջանական հետք… Ըստ ամերիկայն ԶԼՄ-ների ահաբեկիչները մի քանի անգամ կապ են հաստատել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ…
2003 թ-ի հոկտեմբերի 23-ին Մոսկվայի թատերական կենտրոններից մեկում չեչեն գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչությունը,ըստ վկաների և հետագայում ձեռք բերված ապացույցների,ևս ունի ադրբեջանական հետք…
Չեչեն գրոհայինները մի քանի անգամ կապ են հաստատել Ադրբեջանի տարածքում գտնվող իրենց հովանավորների հետ…
Էլ չեմ ասում,թե ինչ ահաբեկչական բոմոնդ էր օգնում Բաքվին Արցախի դեմ նրա սանձազերծած պատերազմում…
Մենք վաղուց գիտեինք,որ Ադրբեջանն ահաբեկչական և հանցագործ պետություն է, որը կարող է համագործակցել ամեն տեսակ թափթփուկների հետ… Հետաքրքիր է, ինչպե՞ս կարձագանքի Իլհամի ընկեր Ռեջեփն այս տեղեկությանը…
Գյաուր բելգիացիներից, բրիտանացիներից, իռլանդացիներից և տարօրինակ հյուսիսկորեացիներից ամեն ինչ սպասելի էր… Բայց որ Ադրբեջանը պատսպարած կլիներ Էրդողանի թշնամիներին, դա արդեն մտածելու տեղիք է տալիս…»: