Դերասանուհի Նարինե Ալեքսանյանը Facebook-ում գրել է.
«Սիրելիներս շնորհակալ եմ շատ ջերմ և արագ արձագանքների համար: Շնորհակալ եմ, որ ինձ հետ անհանգստացաք, հուզվեցիք, մտահոգվեցիք: Հարգելիներս ես տեղեկացա, որ գողությունը տեղի է ունեցել Incourt թենիս ակումբում, ճշտեցի նաև, որ Incourt թենիս ակումբը որևէ կապ չունի Orange Fitness ակումբի հետ: Հուսանք տնօրենը հետևողական կլինի, նրան կմիանա նաև կոմերցիոն տնօրենը, իսկ օրինապահ մարմինները ժամանակին կհայտնաբերեն գողերին և գողոնը: Ինչպես ասում են հույսը վերջում է մեռնում»: