«Իսլամական պետության» ներկայացուցիչները ուղերձ են հղել ամերիկացիներին, որում հիշատակել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ: Այդ մասին ապրիլի 4-ին հայտնել Է The Hil-ը:
«Դուք սնանկացել ենք, և ձեր կործանման նշաններն ակնհայտ են ցանկացած աչքի համար»,- ասված է հայտարարության մեջ, որը տեսագրել է Աբի ալ Հասան ալ Մուհաջիր անվամբ ահաբեկիչը և տարածվել Tеlеgram մեսենջերի միջոցով: «Հարկավոր չեն այն բանի ապացույցներ, որ ձեզ ապուշ մեկն է կառավարում, որը գաղափար չունի, թե ինչ են Սիրիան, Իրաքը կամ իսլամը»,- հավելում է նա:
Ուղերձում ասված է, որ Թրամփն ԻՊ-ի դեմ պայքարը դարձրել է իր քաղաքականության գերակայությունը, Ամերիկային կանխագուշակում են «մահ չարությունից», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: