Ավելի քան կես միլիոն ամերիկացիներ Թրամփի կնոջից պահանջում են տեղափոխվել Վաշինգտոն
Advertisement 1000 x 90

Ավելի քան կես միլիոն ամերիկացիներ Թրամփի կնոջից պահանջում են տեղափոխվել Վաշինգտոն

Արդեն ավելի քան 500 հազար մարդ է ստորագրել այն հանրագիրը, որն ԱՄՆ-ի նախագահի կնոջը՝ Մելանյա Թրամփին, հորդորում է տեղափոխվել Վաշինգտոն, քանի որ Նյու Յորքի Trump Tower երկնաքերում նրա ապրելու ծախսերը շատ թանկ են նստում հարկատուների վրա:

«Մելանյա Թրամփին հարկադրել մնալու Սիտակ տանը կամ ծախսերը վճարելու ինքնուրույն» վերնագրով հանրագիրը հրապարակվել է Change.org կայքում: Այս պահին այն ստորագրել է շուրջ 515 հազար մարդ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ի նախագահի կինը որոշել է մնալ Նյու Յորքում՝ Սպիտակ տուն Թրամփի մեկնելուց հետո: Դա կապված է այն բանի հետ, որ նրանց 10-ամյա որդին՝ Բերոնը, մինչև ուսումնական տարվա վերջը պետք է սովորի Նյու Յորքում:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Նյու Յորքում Թրամփի ընտանիքի անվտանգության ապահովումն օրական քաղաքի ոստիկանական վարչության վրա նստում է 127-ից մինչև 146 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: