6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խորասան-Ռեզավի հյուսիսարևելյան նահանգում, տեղեկացնում է Fars գործակալությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնում, որը գտնվում էր Մեշհեդ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա, կա հինգ գյուղ: Նախնական գնահատումների համաձայն՝ աղետի գոտում կարող է հայտնվել մի քանի հարյուր մարդ:
Երկրաշարժի գոտի են ուղարկվել մասնագետների խմբեր՝ գնահատելու հնարավոր վնասը: Փրկարար բոլոր ծառայությունները բերված են լիակատար պատրաստության վիճակի: Զոհերի և ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:
Իրանի ազգային սեյսմոլոգիական ծառայությունում չեն բացառել ստորգետնյա հետցնցումների հնարավորությունը: