Մագդալենա Մնացականյանն՝ ԱՄՆ-ում ապրելու պատճառների եւ ապագա ծրագրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մագդալենա Մնացականյանն՝ ԱՄՆ-ում ապրելու պատճառների եւ ապագա ծրագրերի մասին. life.panorama.am

Դերասանուհի Մագդալենա Մնացականյանն տոնում է 24-ամյակը: Նա այժմ գտնվում է ԱՄՆ-ում, իր խոսքով՝ հենց օվկիանոսի ափին էլ ընկերների հետ միասին նշել է տարեդարձը:

Life.panorama.am-ը փոքրիկ զրույց է ունեցել Մագդալենայի հետ ու տեղեկացել ԱՄՆ մեկնելու պատճառների, երազանքների եւ ապագա անելիքների մասին:

Պարզվում է դերասանուհին Միացյալ նահանգներ է մեկնել Green card-ի օգնությամբ.

«Տարիներ առաջ շատ պատահական Green card ձեռք բերեցի և ԱՄՆ մեկնելու հնարավորություն ունեցա: Այստեղ մեկնելու նպատակներիցս գլխավորը ընտանիքիս կողքին լինելն էր և միշտ առաջ քայլելու ցանկությունը: Ի դեպ՝ վայրը կապ չունի, վերջին նպատակս միշտ նունն է»,- նշեց Մագդան ու հավելեց, որ վերջերս թղթաբանական խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել որոշում կայացնել մնալ ԱՄՆ-ում, թե վերադառնալ, արդյունքում որոշումը կայացրել է՝ ելնելով ներքին ցանկություններից.

«Չեմ կարող ասել՝ մշտական բնակությամբ եմ այստեղ, թե ոչ, բայց հիմա գտնվում եմ այս երկրում և փորձում եմ ինձ հարմարեցնել ներկայիս բնակավայրին: Մի քանի տարի է, ինչ փորձում եմ համատեղել Հայաստանում բնակվելս, որտեղ ունեմ սիրելի աշխատավայր` Հ. Խափլանյանի անվան դրամատիկական թատրոնս: Այնտեղ ծանոթացել եմ մասնագիտությանս հետ ու երջանիկ եմ, որ ճանաչել ու առիթ եմ ունեցել աշխատելու իրենց գուրծում նվիրյալների և վարպետների հետ: Միացիալ նահանգներ վերջին այցելությունիցս հետո խնդիր ունեցա ու պետք է կողմնորոշվեի, թե որտեղ եմ ուզում այս պահին ապրել: Արդյունքում որոշեցի մնալ ԱՄՆ, քանի որ ընտանիքս այս երկրում է բնակվում»,- պատմեց Մագդալենան:

Ի դեպ՝ դերասանուհին ԱՄՆ-ում արդեն իսկ հրավերներ ունի.

«Այստեղ որոշ հրավերներ կան, բայց հիմա կենտրոնացել եմ ուսմանս վրա: Դերասանական արվեստն եմ ուսումնասիրում, որն այստեղ արտահայտվում է ինձ համար դեռևս օտար լեզվով», – հավելեց նա:

Հարցին, թե Մագդան մտքեր չունի արդյոք մուտք գործել ամերիկյան ֆիլմարտադրության ասպարեզ, պատասխանեց.

«Կարծում եմ՝ դեռ ոչ: Հիմա գտնվում եմ մի վայրում, որը թելադրում է իր կանոնները. որոշակի ադապտացիոն շրջան անցնելուց հետո կփորձեմ մասնագիտական քայլերս ուղղել դեպի տեղական արտադրություն»:

Խոսելով դերասանի մասնագիտության մասին՝ Մագդան նկատեց.

«Մոտավորապես 7 տարի է, ինչ զբաղվում և ուսումնասիրում եմ դերասանական արվեստը: Ընտրել եմ այս մասնագիտությունը, որովետև սահմաններ չկան, այստեղ միայն ազատություն ու մեծ սեր եմ տեսնում: Կարծում եմ՝ նշածս նախադրյալները բավական են լիարժեք երջանկություն զգալու համար, ես սիրում եմ ներկայությունս արվեստում և արվեստն՝ իմ մեջ»:

Զրույցի վերջում խոսելով 24-ամյա դերասանուհու երազանքներից՝ Մագդան նշեց.

«Երազանքներիս մասին միշտ լռում եմ, իսկ սպասելիքներս հաջորդում եմ նույն լռւթյամբ: Ուղղակի ամբողջ սրտով ցանկանում եմ երկրումս, որտեղ ծնվել ու ձևավորվել եմ, երբեք պատերազմ չլինի ու մարդիկ խաղաղության և սիրո մեջ ապրեն: Այսպիսին եմ ճանաչել երկիրս մանուկ ժամանակ, և այսօր երազանքներիցս մեկը հենց դա է»:

life.panorama.am