ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` օպերայում ռեստորան հիմնելու մասին գաղափարը զայրացրել է մշակույթի որոշ գործիչների և լայնորեն քննարկվել սոցցանցերում:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նախարարից: «Որևէ հարցի կարելի է մոտենալ ծայրահեղ պատկերացումներով և մոտենալ ավելի կառուցողական պատկերացումներով: Ես կոչ կանեի, որ մեր գործընկերները մի քիչ կառուցողական վերաբերվեին ցանկացած հնչած առաջարկի, որովհետև մենք շարժվում ենք մշակույթի կապիտալիզացիայի, արժևորման ճանապարհով, իսկ արժևորումը տեղի է ունենում նաև նման գործառույթներ իրականացնելով, որպեսզի էլ ավելի շատ հանդիսատեսի և մարդկանց հասանելի լինի և մեր պատմամշակութային ժառանգությունը, և ժամանակակից արվեստը: Այնպես որ, կոչ եմ անում ծայրահեղական մոտեցում չցուցաբերել»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Ամբողջությամբ՝ aravot.am