Երգչուհի Գաբի Գալոյանը շուտով նոր աշխատանք կներկայացնի. blognews.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երգչուհի Գաբի Գալոյանը շուտով նոր աշխատանք կներկայացնի. blognews.am

Օրեր առաջ Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը ելույթ է ունեցել նաև երգչուհի Գաբի Գալոյանը, ով առաջին անգամ կատարել է իր նոր՝ «Հայաստան» երգը: Երգչուհին BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է երգի ճակատագրի, իր ելույթի տեխնիկական խնդիրների և նոր տեսահոլովակի մասին:

«Մի քանի ամիս առաջ, երբ Փարիզում էի, հանդիպեցի մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նրանց կողմից էլ ստացա առաջարկ, որից հետո իմ պրոդյուսերական ընկերությունը՝ Global Arts-ը, որոշեց, որ պետք է մասնակցեմ: Որոշեցի, որ «Հայաստան» երգի պրեմիերան կլինի հենց համերգի ժամանակ»:

«Հայաստան» երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, երգը էթնիկ-փոփ ոճում է, որում այս շրջանում ներկայանում է երգչուհին. «Ինձ համար շատ խոցելի թեմա է. ձայնագրման ընթացքում հուզմունքս շատ էր: Երգում եմ նրա մասին, թե ինչ արժեք ունի Հայաստանը բոլորիս սրտում, զինվորների ուժն է բնութագրում։ Չբացեմ փակագծերը, մնացածը հանդիսատեսը կտեսնի»:

Այս փուլում երգչուհին զբաղված է տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներով. «Այս երգի հիման վրա պետք է տեսահոլովակ լինի, այլ կերպ լինել չի կարող. այս երգն առանձին տեղ է գրավում իմ երգացանկում»:

Խոսելով ելույթի ժամանակ տեղի ունեցած տեխնիկական թերությունների մասին՝ նշեց. «Չնայած տեխնիկական փոքրիկ թերություններին՝ ելույթը փայլուն ստացվեց՝ շնորհիվ ջերմությամբ և սիրով լեցուն հանդիսատեսի, երգը պատրաստված էր համերգային լայվ տարբերակով, բայց դա դեռ վերջնական պատկերը չէ: Զարմանալին այն էր, որ չնայած երգն առաջին անգամ էի երգում, բայց կրկներգի ժամանակ դահլիճը հավասար երգում էր, շնորհակալ եմ նրանց ջերմության համար»: