Գայան ասել է՝ սիրեկան չունի, նա չի նշել, թե կույս է. պրոդյուսեր. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Գայան ասել է՝ սիրեկան չունի, նա չի նշել, թե կույս է. պրոդյուսեր. life.panorama.am

Երգչուհի Գայա Արզումանյանի սկանդալային հարցազրույցը նրան կրկին կանգնեցրել է քննադատությունների կենտրոնում:

«Ես 33 տարեկան եմ և կույս եմ: Իմ կյանքում տղամարդ կլինի այն ժամանակ, երբ կսիրահարվեմ: Նման բան դեռ չի եղել իմ կյանքում ու, կարծում եմ՝ չի էլ լինի: Ընտրյալս ամենակարևորը պիտի լինի արցախցի: Այն, ինչ տեսնում եք հիմա, բեմական կերպար է: Ես շատ կուզեի տնից դուրս գալ կեդերով, առանց դիմահարդարման, բայց բեմի մարդ եմ ու չեմ կարող: Իսկ ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ: Ծնվել եմ ավանդապահ ընտանիքում և ադաթները պահող, ծնողներիս հարգող աղջիկ եմ». հարցազրույցի ընթացքում նրա հնչեցրած այս մտքերը բավականին բուռն քննադատությունների առիթ են հանդիսացել: Ավելի ուշ համացանցում հայտնվեց «Գայա՛, դու միշտ վուլգար ես, տկլոր ու այլանդակ շպարով, անգամ մազ ֆենելու գնալիս» վերնագրով նյութը, որտեղ հնչել էին անձնական վիրավորանքներ, անգամ անդրադարձել նրա ծնողներին:

Life.panorama.am-ը տարածված քննադատությունների և այժմ Գայա Արզումանյանի հոգեվիճակի մասին փորձեց խոսել երգչուհու հետ, սակայն նա հրաժարվեց անձամբ խոսել՝ ասելով, որ մեկնաբանություններ կտա իր պրոդյուսերը՝ Արայիկ Գաբաջյանը:

Մեզ հետ զրույցում Արայիկ Գաբաջյանը հայտնեց, որ հարցազրույցը փոքր-ինչ սխալ է մեկնաբանված.

«Նախ պետք է ասեմ, որ տվյալ հարցազրույցը սխալ է մեկնաբանվել: Հարցազրույցի ընթացքում լրագրողի կողմից անընդհատ հնչում էին հարցեր սիրեկանների մասին, ու տարօինակ էր նրա պահվածքը, երբ եկել է երգչուհու հետ հարցազրույցի ու անընդհատ խոսում է նրա անձնական հարաբերություններից, հատկապես սիրեկաններից: Գայան էլ հարցազրույցի ժամանակ ասաց ես սիրեկան չունեմ և որևէ մեկի հետ չեմ քնել, նա չի նշել, թե կույս է: Հենց այս մասն էլ վերցնելով՝ սկսեցին շահարկել այդ նախադասությունը: Ավելի ուշ, մյուս կայքը վերցրեց ամենասկանդալային հատվածներն ու նոր նյութ կառուցեց: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այդ ամենը արվում է դիտողներ ունենալու, շատ լայքեր հավաքելու համար, բայց ցավալին այն է, որ մեր կատարած շատ լավ գործեր նույն ակտիվությամբ չի լուսաբանվում ու նկատվում»,- պատմեց պրոդյուսերը:

Անդրադառնալով նյութում ընտանիքին վերաբերող վիրավորական ենթատեքստերին՝ Արայիկը նշեց.

«Իհարկե, Գայային վրդովվեցրել է, երբ խոսվել է իր ծնողների մասին: Շատ տհաճ է այս ամենը, երբ ընտանիքը որևէ կապ չունի: Սա վիրավորական է և տվյալ կայքն այսուհետ մեզնից որևէ մեկնաբանություն չի ստանա: Այս տեսակ նյութերով լրագորղը փորձում է  կայանալ, ու շատ վատ է, որ կայանալու այլ ճանապարհ նրանք չունեն»:

Ինչ վերաբերվում է Գայայի հեռախոսի քեյսին, Արայիկ Գաբաջյանը նկատեց, որ իրականում հեռախոսը ոչ թե Գայայինն է, այլ իրենը:

Զրույցի վերջում հարցին, թե արդյոք Գայան հիասթափություններ է ունենում նման քննադատություններից, Արայիկ Գաբաջյանը ընդգծեց.

«Բացարձակ հիասթափված չէ: Մենք շարունակում ենք աշխատել ու թքած ունենք յուրքանչյուր նման ճղճիմ լրատվամիջոցի վրա: Մենք մեր գործն ենք անում, թող իրենք էլ իրենցը անեն: Իրականում այդ կայքերին էլ չեմ մեղադրում, նրանք այսպիսով փորձում են հետևորդներ հավաքել, կոմերցիոն նյութեր հրապարակել, որպեսզի այդպիսով գոնե լայք ու դիտումներ ունենան»:

life.panorama.am