Հայկական ժայռապատկերները և հիքսոսյան այբուբենը՝ համաստեղությունների նշանների աղբյուր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական ժայռապատկերները և հիքսոսյան այբուբենը՝ համաստեղությունների նշանների աղբյուր

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում հետաքրքիր մի նյութ, որտեղ ցույց է տրվում համաստեղությունների կապը հայկական ժայռապատկերների և հին հայկական՝ հիքսոսյան այբուբենի հետ: Մասնավորապես, մեր ժայռապետկերներում առկա աստղագիտական հսկայածավալ նյութը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ մեր նախնիները տիրապետում էին տիեզերական գաղտնիքներին, աստղերի, մոլորակների, համաստեղությունների դասավորությանն ու դիրքին: Եվ ահա ստորև Ձեզ կներկայացնենք մեծ հայագետ Սուրեն Այվազյանի «Հնագույն Հայաստանի Մշակույթի Պատմություն» գրքից մի հատված՝ նվիրված համաստեղությունների ծագումնաբանությանը:

«Համաստեղությունները նշանակելու համար օգտագործվող նշանները ևս, անշուշտ, չէին կարող հին աստղաբաշխների կողմից հնարված լինել առանց նյութական հիմքի: Եվ այս ամենի հիմքը կարծես հայտնի դարձավ, երբ 1967թ.-ին Սուրեն Պետրոսյանի կողմից հայտնաբերվեցին  աստղային քարտեզները՝ համաստեղությունների ժայռապատկերները, որոնք պատկանում են մ.թ.ա. III-II հազարամյակներին: Ժայռապատկերի շրջանաձև պատկերն արևի ժամացույց է, իսկ կից նշաններից  շրջանաձև պատկերը խոշոր ասուպի պատկեր է, իսկ դրան կից նշանները՝ համաստեղություններ են (Կարապ, Քնար, Աղվես, Աղեղ, Դելֆին, Նետ) և Ծիր Կաթնի մի հատվածը: Այս կերպ փորագրողը նշել է երկնքի այն մասը, որտեղից եկել է երկնաքարը և այլն: Այս ժայռապատկերի շուրջ մեկնաբանությունները շատ են և մեկը մյուսից հետաքրքիր: Եվ ահա հայկական գաղափարագրերը Կենդանակերպի նշանների հետ համեմատելիս պարզվում է, որ համընկնում են ոչ միայն նշանների ձևերը, այլև նրանց իմաստները:

Կենդանակերպի առաջին նշանը «Խոյն» է: Այս նշանն իր տեսքովվ լրիվ համընկնում է հայկական գաղափարագրի «խոյ» նշանին (մատենադարանի ձեռագրերից) և բավական մոտ է հիքսոսյան՝ հին հայկական այբուբենի և Մեծամորի գաղափարագրային նշաններին: Սակայն այստեղ իմաստները չեն համընկնում («ծառ», «ամառ»):

Կենդանակերպի երկրորդ նշանը «Ցուլն» է: Տեսքով միանգամայն նման է հայկական գաղափարագրային «Ցուլ» նշանին: Որոշ նմանություն կա նաև հիքսոսյան գաղափարագրային այբուբենի «ցուլ» նշանի հետ, Մեծամորի գաղափարագրերում հանդիպում է պատկերագրական «եղջերավոր անասուն» նշանը:

Կենդանակերպի երրորդ նշանը «Երկավորքն» է: Տեսքով միանգամայն նման է հայկական գաղափարագրային «Երկավորք» նշանին: Նման է նաև հիքսոսյան այբուբենի և Մեծամորի գաղափարագիր նշանին: Բայց այստեղ նշանի իմաստը («դուռ») չի համընկնում:

Կենդանակերպի չորրորդ նշանը «Խեցգետինն» է, որն իր ձևով և իմաստով համապատասխանում է հայկական գաղափարագրային  «խեցգետին» նշանին:

Կենդանակերպի հինգերորդ նշանը համապատասխանում է հայկական գաղափարագրային «առյուծ» նշանին:

Կենդանակերպի վեցերորդ նշանը «Կույսն» է, որն իր տեսքով մոտ է հայկական գաղափարագրային «կույս» նշանին, ինչպես նաև Մեծամորի կավե աղյուսի այբբենական «ս» նշանին:

Կենդանակերպի յոթերորդ նշանը «Կշեռքն» է: Իր իմաստով և ձևով միանգամայն համապատասխանում է հայկական գաղափարագրային «կշիռ» նշանին:

Կենդանակերպի ութերորդ նշանը «Կարիճն» է, որն իր տեսքով բավական մոտ է հայկական գաղափարագրային «կարիճ» նշանին:

Կենդանակերպի իններորդ նշանը «Աղեղնավորն» է, որն իր տեսքով և իմաստով համընկնում է հայկական գաղափարագրային «աղեղնավոր» նշաններին, բայց իմաստները չեն համընկնում:

Կենդանակերպի տասներորդ նշանը «Այծեղջյուրն» է, որն իր ձևով և իմաստով համընկնում է հայկական գաղափարագրային «այծեղջյուր» նշանին:

Կենդանակերպի տասնմեկերորդ նշանը «Ձուկն» է, որը տեսքով և իմաստով համընկնում է հայկական գաղափարագրային «ձուկ» նշանին:

Այսպիսով, Կենդանակերպի և հայկական գաղափարագրային նշանների համեմատությունը ցույց տվեց այդ նշանների նույնականությունը և ծագումնաբանական կապը: Պետք է ավելացնել, որ աշխարհի ոչ մի ուրիշ գաղափարագրային համակարգ չունի Կենդանակերպի նշանների հետ այնպիսի զարմանալի նմանություն, ինչպիսին հայկականն է:

Հանրագումարի բերելով վերը ասվածը՝  նշենք, որ ինչպես և սպասվում էր, Կենդանակերպի համաստեղությունների անվանումների վերաբերյալ աստղագիտական պատմության ուսումնասիրությունների արդյունքները լիովին հաստատում են Կենդանակերպի նշանների և հայկական գաղափարագրերի լիակատար նմանությունն ու ծագումնաբանական կապերը»:

armfvn.com