ՀՀ Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Facebook-յան իր էջում գրում է.
«Ինձ մի բան խոցեց. մեծ շանսոնյեն, մեծ հայը, Ուրգանտի հաղորդման ժամանակ ասաց, որ Հայաստանն օգնության կարիք ունի… միանգամից մտովի տեղափոխվեցի 30 տարի առաջ, երբ տարերային աղետից հետո, Ազնավուրը ամբողջ աշխարհին ասաց, որ Հայաստանը օգնության կարիք ունի… բայց այսօր, անկախության 26 տարիներից հետո, ես օգնություն չեմ ուզում… ես ամաչում եմ, որ որևէ մեկը մտածում է իմ երկրին օգնելու մասին, և ես ուզում եմ բղավել՝ եթե որևէ մեկն օգնության կարիք ունի՝ դիմե՛ք…»: