Կառավարությունը հաստատեց զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը
Advertisement 1000 x 90

Կառավարությունը հաստատեց զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը

Կառավարությունը հաստատեց արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ դրա համար կօգտագործվեն կապի բոլոր ուղիները՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց և հեռախոսային հաղորդակցություն, ինչպես նաև ստացիոնար և շարժական վերարտադրիչներ:

Տագնապի ազդանշանի տեսակներն են՝ «Օդային տագնապ» (օդային հարձակման և դրա վտանգի դեպքում) և «Ուշադրություն բոլորին» (արտակարգ իրավիճակի կամ զինված հարձակման և դրա սպառնալիքի դեպքում): Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է բնակչության տարհանում իրականացնեն: Հանրապետական նշանակության արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի դեպքում ազդարարման իրականացման մասին որոշումներն ընդունում է վարչապետը, Հայաստանի վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի դեպքում, ՊՆ-ի տվյալների հիման վրա՝ լիազորված մարմնի օպերատիվ ծառայությունը:



Նման նյութեր