Հաճախ ենք լսում, որ պետք չէ թերագնահատել թշնամու խելքը, բայց արի ու տես, որ ինչքան փորձում ես, միևնույն է, ադրբեջանցիների զառանցաքները և մտքի թռիչքն ամեն անգամ ստիպում են մտածել, որ մարդ անգամ թշնամի ունենալուց պետք է բախտ ունենա:
Նորություն չեմ ասի, որ Բաքվում ցանկացած բան, որը կարող է հիշեցնել հայերին, միանգամից ատելությամբ է ընդունվում, և հաճախ այդ ատելությունից մթագնում է նրանց ուղեղը, արդունքում` կորցնում են սթափ մտածելու կարողությունը:
Այսպիսով, հերթական ազգային ատելության և դատափետման է արժանացել Բաքվում գտնվող գրախանութներից մեկը, որտեղ վաճառվում էր Ջեյմս ՖենիմորԿուպերի «Վերջին մոհիկանը» գիրքը, որից հետո ադրբեջանցիներից մեկը ֆեյսբուքում մեծ աղմուկ էր բարձրացրել` ասելով, թե ինչպես կարող էին Բաքվի կենտրոնում վաճառել հայերի մասին պատմող գիրք, ավելին` պնդում էին, որ տվյալ գրախանութը պետք է փակել:
Նա դա շփոթել էր ռուսական ТНТ հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Последний из Магикян» հայկական ընտանիքի մասին պատմող հեռուստասերիալի հետ, որում գլխավոր դերում հանդես է գալիս Հրանտ Թոխատյանը: Չնայած ակնհայտ շփոթմունքին` զայրացած ադրբեջանցիները ֆեյսբուքում ակտիվորեն տարածում էին իրենց բողոքը` առանց ուշադրություն դարձնելու անվանումների տարբերությանը և այն փաստին, որ Կուպերը 19-րդ դարի հեղինակ է:
Ինչ խոսք, ատելությունը ստիպում է առանց այն էլ ոչ ադեկվատ ադրբեջանցիներին ամբողջովին բացահայտել իրենց խելքը կամ ավելի ճիշտ` դրա բացակայությունը:
Հեղինակ` Ա. Գրիգորյան