
Մայրության և գեղեցկության տոնին Երևանի քաղաքապետարանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև կին վարորդները: Մայրաքաղաքի փողոցների հատման վայրերում և խաչմերուկներում լուսանցային կարմիր ազդանշանի տակ կանգնած մեքենաների կին վարորդներին և ուղևորասրահում գտնվող կանանց նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ, ինչը հաճելի անակնկալ է դարձել վերջինների համար` պարգևելով բարձր տրամադրություն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության համար կանայք նշել են, որ այն իսկապես տոնական տրամադրություն հաղորդեց իրենց և օրը դարձրեց ավելի հիշարժան: