
Սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը ճաշել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Նրանց նաև միացել են գործարար Արթուր Սողոմոնյանը և իտալացի ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին: Վերջինս իր թվիթերյան էջում հրապարակել է իրենց լուսանկարը, որտեղ էլ թողել է հետևյալ գրառումը. «Մանչեսթեր… Հայերը, աջից, ձախից, ետևից, ամենուրեք հայերն են: Ինձ հիմա հաստատ Բաքու չեն թողնի»,- գրել իտալացին:
https://twitter.com/marco_trabucchi/status/849651747694006273