Golden Boy. Վահան Բիչախչյանը Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում է
Advertisement 1000 x 90

Golden Boy. Վահան Բիչախչյանը Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում է

Իտալական «Tuttosport» պարբերականը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են արժանանալ «Golden Boy 2017» մրցանակին:

Հավակնորդների թվում է հայտնվել նաև Գյումրիի «Շիրակի» և Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը:

Այս մրցանակը շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին: Փորձագետները իրենց վերջնական ընտրությունը կկատարեն աշնանը, սակայն երկրպագուները պաշտոնական կայքում կարող են քվեարկել արդեն հիմա: Հավելենք, որ մրցանակին մինչև 21 տարեկան 98 ֆուտբոլիստ է հավակնում:

Հավակնորդների թվում են նաև հայտնի ֆուտբոլիստների որդիներ, մասնավորապես Ջասթին Կլյուվերտը, Լյուկա Զիդանը, Յանիս Հաջին, Ֆեդերիկո Կյեզան:

Իսկ մրցանակի ֆավորիտների թվում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Գաբրիել Ջեզուսը, Ջանլուիջի Դոնարուման, Մարկուս Ռեշֆորդը, Կիլիան Մբապեն և Ուսման Դեմբելեն:

armsport.am