Ամերիկյան դերասանուհի Մելինա Կանակարեդեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»-ը ֆիլմին: Այս մասին տեսանյութը նա հրապարակել է թվիթերյան միկրոբլոգում:
«Ես Մելինա Կանակարեդեսն եմ, ես հպարտ հույն ներգաղթյալների թոռնուհին եմ: Ես արժևորում եմ խոստումը պահելն ու երբեք չմոռանալը»,- նշել է նա` հիշեցնելով, որ ապրիլի 21-ին տեղի կունենա «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը: