I արյան խումբն ունեցող մարդիկ մեծ դերակատարում ունեն ցանկացած հասարակությունում: Նրանք հակված են լինել եռանդուն, արդյունավետ, բայց սթրեսից կարող են կորցնել իրնեց, լինել իմպուլսիվ և հիպերակտիվ:
Ճապոնական հետազոտությունը ցույց է տվել, որ գոյություն ունի կապ արյան խմբի և խառնվածքի միջև: Այնպես որ, հարցազրույցների ժամանակ, եթե հարցնեն ինչ արյան խումբ ունեք, մի զարմացեք:
Ասում են, որ արյան I խումբ ունեցող մարդիկ ավելի պատասխանատու են, կազմակերպված, կատարյալ, գործնական: Տեսակետ կա, որ այդ խմբի մարդիկ ավելի լավ են կողմնորոշվում, տրամաբանում:
Սակայն միաժամանակ, I խմբի ներկայացուցիչները հակված են խոցի և վահանաձև գեղձի դիսֆունկցիոնալ հիվանդություններին: Դա կապված է վահանաձև գեղձի հորմոնների ցածր նիշի, յոդի պակասի հետ, որի արդյունքում մարդիկ գիրանում են, շուտ են հոգնում:
Մասնագետները պարզել են, որ եթե ունեք արյան I խումբ, պետք է խուսափեք կոֆեինից և ալկոհոլից:
fithacker.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը