«Հողերը հետ չենք տա արտահայտությունը ինքնին սխալ է». Արշակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Հողերը հետ չենք տա արտահայտությունը ինքնին սխալ է». Արշակ Զաքարյան

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հողերը հետ չենք տա արտահայտությունը ինքնին սխալ է: Հետ տալ նշանակում է վերդարձնել, վերադարձնել նրան ում պատկանում է, տիրոջը: Մեր Արցախի հողերը արդեն իսկ հետ ենք վերցրել, ազատագրել գերությունից, այսինքն արդեն հետ ենք տվել տերերին` մեր ժոլովրդին, մեր հայությանը:
Հասկանալի է, որ հետ տալ ասելով մենք ի նկատի ունենք թույլ տալ որ այդ հողերը կրկին գերեվարվեն քոչվոր, մեր պատմական հողերի վրա ապօրինաբար ապրող ցեղախմբերի կողմից: Ավելի գերադասելի է այսուհետ օգտագործել ճիշտ տերմիններ, նույնիսկ ոչ մի թիզ հողի մասին խասացողներս, օրինակ` Այլևս երբեք ոչ մի թիզ հող թշնամուն չենք տա: Այսինքն «հետ» բառը ընդամենը հանում ենք և ամեն ինչ իր տեղն է ընկնում!!! Վերադարձնել բառը արտասանել դա արդեն իրոք դավաճանությանը հավասար մի բան է…»: