Միքայել Պողոսյանը տեղյակ չէր, որ ՀՀԿ-ի ցուցակում է. armtimes.com
Advertisement 1000 x 90

Միքայել Պողոսյանը տեղյակ չէր, որ ՀՀԿ-ի ցուցակում է. armtimes.com

Դերասան, երգիչ եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանը Երեւանի ավագանու ընտրություններում ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: armtimes.com-ի հետ զրույցում նա անակնկալի է եկել՝ իմանալով, որ ՀՀԿ-ի ցուցակում է:

– Պարոն Պողոսյան, ինչպե՞ս որոշեցիք ավագանու անդամի թեկնածություն դնել, սա քաղաքականությամբ զբաղվելու որոշո՞ւմ է:

– Բացարձակ, դա քաղաքականություն չի: Ես այդտեղ մտել եմ որպես մշակութային գործիչ ու փորձելու եմ մշակութաբար վերաբերվել էս քաղաքին ու իմ լուման ներմուծել, ինչքա՞ն կարելի է այսպես աղավաղված քաղաքում ապրել:

– Ձեր գործընկեր Հրանտ Թոխատյանը որոշեց այս անգամ չառաջադրվել՝ ասելով, որ իր սպասելիքները չեն արդարացել, զուտ ժամանակի վատնում է եղել:

– Ինձ համար հիմք չէ Թոխատյանի կարծիքը կամ գործունեությունը:

– Կարծում եք, որ դուք կկարողանա՞ք փոփոխություն անել:

– Բա ինչ-որ մեկը պիտի կարողանա՞, թե՞ ոչ, չեմ հասկանում: Էդ ինչ մի հրեշ է այդ ավագանին, որ ով գնում է այնտեղ՝ հիասթափված դուրս է գալիս: Եթե չկարողանամ՝ ես էլ դուրս կգամ, ի՞նչ է եղել:

 

– Այդ դեպքում նման հարցեր լուծելու համար ՀՀԿ-ի ցուցակում լինելը ճի՞շտ տեղ եք համարում:

– ՀՀԿ-ի՞: Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, եթե ես իմանամ, որ ՀՀԿ-ի ցուցակում եմ, հենց վաղն էլ դիմում կտամ՝ դուրս կգամ, ի՞նչ ՀՀԿ-ի ցուցակ:

– Դուք ՀՀԿ-ի ցուցակում եք:

– Ինձ հանկարծ էդ ՀՀԿ-մհկ, ոչ մի բանի չխառնեք: Եթե ես ընկել եմ ցուցակի մեջ՝ հենց էսօր կզանգեմ, կասեմ հրաժարվում եմ:

– Առանց ցուցակի չի լինում առաջադրվել, պարոն Պողոսյան, դուք ՀՀԿ-ի ցուցակում եք:

– Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, սա թյուրիմացություն է, ես հենց հիմա կզանգեմ, կասեմ կհանեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: