
Այսօր Ազգային ժողովի բակում Զարուհի Փոստանջյանը մոտեցել է զբոսնող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և խնդրել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը եռագույն դրոշ նվիրել, ԱԺ-ից փոխանցում է Aysor.am-ի լրագրողը:
«Մեր խմբակցությունում կա մի եռագույն դրոշ: Այդ եռագույն դրոշը, որ խնդրեմ, կնվիրե՞ք «Երկիր Ծիրանի» կուսակցության գրասենյակին», – դիմելով Սահակյանին՝ խնդրեց Փոստանջյանը: