««Ելք»-ի երկու ներկայացուցիչներ հանրապետականներ են, այ էդ երկուսին ճանաչում եմ»
Advertisement 1000 x 90

««Ելք»-ի երկու ներկայացուցիչներ հանրապետականներ են, այ էդ երկուսին ճանաչում եմ»

Աժ-ում լրագրողներից մեկի հարցին, թե «Ելք»-ն ու ԲՀԿ-ն կկարողանա՞ն արմատական ընդդիմության դերակատարումն ունենալ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ընդդիմությունը մեկն է լինում և լինում է ընդդիմություն, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, և կան ընդդիմություններ, որ առանձին դեպքերում կարող են իրենց տեսակետը համընկեցնել իշխանության տեսակետի հետ: Ես չգիտեմ՝ ինչպես կլինի: Ես, օրինակի համար, շատ լավ ճանաչում եմ ԲՀԿ-ին, բայց «Ելք»-ին լավ չեմ ճանաչում, որովհետև այն ձևավորվեց խորհրդարան գալու համար, ընդ որում` «Ելք»-ի երկու ներկայացուցիչներ հանրապետականներ են, այ էդ երկուսին ճանաչում եմ»:

«Ընդդիմությանն այնքան բավարար ճանապարհ է տրված, որ կարող են քննադատել իշխանություններին և տեսակետներ առաջարկել, միտինգների փոխարեն անցկացնել հանրաքվեներ, որ ժողովրդի շահերից է բխում, բերել ԱԺ և քննարկման առարկա դարձնել»,- yerkir.am-ի փոխանցմամբ՝ եզրափակել է Սահակյանը:



Նման նյութեր