Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ Սպլիտում կայացած Եվրոպայի առաջնությանը մասնակցել է ուժերի որոշ խնայողությամբ, քանի որ չէր ցանկանում ռիսկի դիմել Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո.
«Ծանր վնասվածքից հետո ես ինձ լավ եմ զգում: Չէի պատկերացնում, որ տևական դադարից հետո կկարողանամ բարձր մակարդակով հանդես գալ:
Ներքին անհանգստություն կար, բայց ամեն ինչ անցավ: Աշխարհի առաջնությանը ֆիզիկական լավ պատրաստվածություն ձեռք կբերեմ:
Դեռ պարզ չէ` որ քաշային կարգում հանդես կգամ` 85, թե 77, ինչպես նախկինում: Կորոշենք: Սպլիտում իմ արդյունքը համեստ էր, բայց ես մի քիչ ցածր քաշերի մոտեցա:
Երկու վարժություններում էլ ինձ լավ էի զգում, բայց մարզիչների հետ որոշել էինք ռիսկի չդիմել: Կարևորն այն է, որ վերադարձել եմ և պատրաստ եմ ավելի բարձր արդյունքների»,- ասել է Անդրանիկ Կարապետյանը:
armsport.am