«Չեք վճարում, որովհետև հա՞յ եմ, սա ի՞նչ ք… է». Մուսասիի աղմկահարույց հայտարարությունը փայլուն նոկաուտից հետո (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Չեք վճարում, որովհետև հա՞յ եմ, սա ի՞նչ ք… է». Մուսասիի աղմկահարույց հայտարարությունը փայլուն նոկաուտից հետո

Միացյալ Նահանգների Բուֆալո քաղաքում ավարտվեց խառը մենամարտերի երկար՝ UFC 210 մրցաշարը, որտեղ փայլուն ելույթ ունեցավ Հոլանդիան ներկայացնող հայազգի Գեղարդ Մուսասին (Մովսեսյանը): Ամերիկացի Քրիս Վայդմանի հետ երկար սպասված մենամարտի արդեն երկրորդ ռաունդում հայազգի մարտիկը ծնկի հարվածով նոկաուտի ենթարկեց մրցակցին:

Այս դրվագը ոչ միանշանակ գնահատական ստացավ, քանզի Վայդմանը պնդում էր, որ Մուսասին արգելված հնարքով է նոկաուտի ենթարկել: Մրցավարները տեսագրությունը ուսումնասիրելուց հետո հաղթանակ շնորհեցին Մուսասիին: Ի դեպ, համոզվելու համար, որ Վայդմանը նոկաուտի ազդեցության տակ է, մրցավարը հարցրել է նրան. «Այսօր ի՞նչ օր է»: Ամերիկացի մարզիկը չի կարողացել հստակ պատասխան տալ: Մրցավարները համոզվել են, որ Վայդմանի վիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է:

Այս մենամարտից առաջ Մուսասին հայտարարել էր, որ ցույց տալով բարձր արդյունքներ՝ ինքը չափազանց փոքր հոնորարներ է ստանում, և հաղթանակի դեպքում պահանջելու է մի քանի անգամ բարձրացնել վարձատրությունը: Եվ ահա, տպավորիչ հաղթանակից հետո Մովսեսյանը աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել՝ կարծիք հայտնելով, որ մարտերը կազմակերպող կազմակերպությունը չի ցանկանում իրեն նորմալ վճարել հայ լինելու պատճառով:

«Ինձ պետք է վճարեն: Ես հաղթեցի Ժակարին, հաղթեցի Մարկ Հանթին, հաղթեցի Դեն Հենդերսոնին, հաղթեցի Վիկտոր Բալֆորտին, հաղթեցի Վայդմանին: Էլ ո՞ւմ հաղթեմ: Այն տղաները, որոնց ես հաղթել եմ, ինձնից շատ փող են ստանում: Ո՞րն է պատճառը: Այն, որ ես հա՞յ եմ: Ուզում եք, որ դառնամ շիկահե՞ր: Սա ինչ ք… է: Ես ուժեղագույններից մեկն եմ և պետք է արժանի վարձատրություն ստանամ: Ես արդար տղա եմ: Վճարեք այնքան, որքան պետք է: Կարծում եք՝ չե՞մ կարող հաղթել UFC-ի չեմպիոն Բիսփինգին: Նա մեծ-մեծ խոսում է, բայց երբ մենամարտի ինձ հետ, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Մուսասին:

1in.am