Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանում` ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին որոտացած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի պատճառները չեն հստակեցվում: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ այս պահին փլատակների տակ մեկ մարդ կա: Նա նաև նշել է, որ հնարավոր է պայթյունը տեղի է ունեցել մեքենայի վերանորոգման ժամանակ:
Ոստիկանությունը նախազգուշացրել է հարակից շրջանների բնակիչներին խուսափել այդ տարածքում կրակ վառելուց` հաշվի առնելով, որ արհեստանոցը, որը փլուզվել է, դյուրավառ նյութեր է պարունակել, որոնք կարող են տարաներից դուրս եկած լինել: