Հիմա թե գործնականում, թե անձնականում մտածում եմ ավելի ծանրակշիռ քայլերի մասին. Ռեփեր Դավո. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հիմա թե գործնականում, թե անձնականում մտածում եմ ավելի ծանրակշիռ քայլերի մասին. Ռեփեր Դավո. life.panorama.am

Երեկ ռեփեր Դավոն, նույն ինքը Դավիթ Միրոյանը, նշում էր ծննդյան 28-ամյակը: Նոր տարիքի ու նոր նպատակների մասին երգիչը կիսվել է Life.panorama.am-ի հետ:

«Այս տարի տարեդարձիս ամենահետաքրքիր անակնկալը եղավ ընկերուհուս՝ Սոնայի կողմից. Ես երկար ժամանակ մտածում էի կիթառ ունենալու մասին, ու նա շատ անակնկալ կերպով այն ինձ նվիրեց: Ու թեև ես դեռ կիթառ նվագել չգիտեմ ու չեմ պատկերացնում, թե դա ինչպես է լինելու, բայց, մեկ է,  գլխավորը ցանկությունը կա, ես անպայման կյուրացնեմ իմ սիրելի գործիքի հետ կապված հմտությունները»,- պատմեց Դավիթը:

28-ում Դավիթն ունի սիրելի աշխատանք, շոշափելի գործեր ու վստահ է՝ անցած ճանապարհը ճիշտ է անցել.

«Հիմա, եթե Աստված չանի հնարավորություն ունենայի ժամանակս հետ տալու, միևնույն է, նույն կերպ կապրեի: Ես երբեք իմ արածների ու չարածների համար չեմ ափսոսում, այլ ընդամենը հետևություններ եմ անում: Ինչ վերաբերվում է բացթողումներին, դրանց համար միշտ էլ ժամանակ կա, խելացի գտնվելու դեպքում կարելի է շտկել դրանք: Հույս ունեմ, որ դեռ ժամանակ կունենամ նոր հորիզոնների հասնելու համար, իսկ ընդհանուր առմամբ՝ ես շատ գոհ եմ իմ ապրած կյանքից»,- նկատեց մեր զրուցակիցը:

Խոսելով նոր տարիքի հետ կապված նպատակներից՝ Դավիթը նշեց.

«Կարծում եմ՝ ամեն մարդ էլ ունի նպատակներ, որոնց իրականանալու համար ամեն բան անում է: Ես էլ բացառություն չեմ՝ հիմա թե գործնականում, թե անձնականում մտածում եմ ավելի ծանրակշիռ քայլերի մասին, որոնց կատարման համար ամեն բանի պատրաստ եմ: Չեմ սիրում ծրագրերիս մասին նախապես խոսել, առավել նախընտրում եմ արդեն իրականացված աշխատանքնենրից պատմել: Ինչևէ, հիմա մտածում եմ սեփական աշխատանք՝ գուցե բիզնես հիմնելու, իսկ անձնական հարաբերություններում ավելի օրինական հարթություն տեղափոխվելու մասին»:

Անդրադառնալով վերջերս թողարկած «Հով արեք» տեսահոլովակին՝ Դավիթը ամփոփեց արձագանքներն ու խոսեց երգարվեստում առաջիկա ծրագրերի մասին.

«Սկսեմ ծրագրերից՝ չգտեմ, թե որքանով ինձ մոտ կստացվի, բայց շատ եմ ուզում, որ մինչև տարվա վերջ գոնե ևս երկու աշխատանք ներկայացնեմ ոչ միայն երգի, այլև տեսահոլովակի տեսքով: Իմ մեջ կարծես նոր հետաքրքրություններ եմ զգում էքսպերիմենտների նկատմամբ, ինչպես եղավ «Հով արեք»-ում, հուսամ՝ նոր մտքերս կիրականանան,- նշեց Դավիթն ու խոսեց վերջին տեսահոլովակի արձագանքներից.

«Կստեմ, եթե ասեմ, որ մեծ դիտումներ է գրանցել իմ վերջին տեսահոլովակը, բայց ես գոհ եմ արձագանքներից, քանի որ իրենց կարծիքները հայտնեցին նրանք, ումից ամենաքիչն էի սպասում. մեր իրականության կարևոր ու ծանրակշիռ մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջում կիսվում էին իմ տեսահոլովակով, ամենակարևորը՝ ապրիլյան օրերը ապրած զինվորներն էին կիսվում իմ երգով, ինչն ինձ համար արդեն մեծ հաղթանակ էր: Իմ նպատակը միայն դիտում ունենալը չէր, ես արհեստական ոչ մի միջամտություն չեմ արել այդ ուղղությամբ: Ինձ համար ավելի կարևոր էր որակը, քան քանակը, թեև ինչ խոսք, լավ կլիներ, որ որակը քանակապես շատ լիներ: Ես գոհ եմ այն արդյունքից, ինչ այսօր ունեմ»- ավարտեց Դավիթը:

life.panorama.am