Մի հատ նստի բան եմ ասում, ո՞ւր ես գնում, Նա’ռ. Էդուարդ Շարմազանովը՝ Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մի հատ նստի բան եմ ասում, ո՞ւր ես գնում, Նա’ռ. Էդուարդ Շարմազանովը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ազգային ժողովն այսօր կրկին նիստ չգումարեց, քանի որ չկարողացավ ապահովել քվորում: Այսօրվա նիստին ներկայացել էր 11 պատգամավոր, սակայն ինչպես հայտնի է` քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կարելի է եզրակացություն անել, որ խորհրդարանում ներկա են այն պատգամավորները, ովքեր ապրում են իրենց հալալ աշխատավարձով:

ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը կատակեց՝ասելով , որ իր խոսափողը կարող է տրամադրել Նաիրա Զոհրաբյանին:

«Մի հատ նստի բան եմ ասում, ո՞ւր ես գնում, Նա’ռ»,- ասաց Աժ փոխնախագահն ու ափսոսանքով շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, ովքեր Ազգային Ժողովի հաջորդ գումարմանը չեն աշխատելու:

asekose.am



Նման նյութեր