Երևանի դպրոցներից մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:
Vesti.am-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում:
Այս պահին դեպքի մանրամասներով զբաղվում է ոստիկանությունը: Տնօրենին կանչել ենք նախարարություն, որպեսզի ավելի մանրամասն պարզաբանումներ տա, թե ինչ է կատարվել:
Այն հարցին՝ եթե պարզվի, որ իսկապես դեպքը տեղի է ունեցել տնօրենի մեղքով, ի՞նչ է սպասվում նրան, Արշակյանը պատասխանեց.
«Երբ տնօրենը պարզաբանումներ կտա, ոստիկանությունն էլ՝ իր եզրակացությունը, այդ ժամանակ էլ մանրամասների մասին կհաղորդենք»։
Արշակյանը նաև տեղեկացրեց, որ երեխաների առողջական վիճակը լավ է:
Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Vesti.am-ին հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում:
Նշենք, որ դպրոցի տնօրենը Նելսիկ Էլոյանն է: