Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում երեկ պետք է կայանար «Բորուսիա» Դ.-«Մոնակո» հանդիպումը:
Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել: Պայթյունի պատճառով կոտրվել են ավտոբուսի ապակիները:
Ըստ աղբյուրի` վիրավորվել է «բզեզների» մեկ ֆուտբոլիստ: Ենթադրվում է, որ դա իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան է:
«Ռումբը պայթել է ավտոբուսի մոտ: Ֆուտբոլիստները գտնվում են ապահով վայրում: Մարզադաշտում ոչ մի վտանգավոր իր չեն գտել, տեղեկացնում է Bild-ը:
Գերմանական ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ խաղը հետաձգվել է: «Բորուսիա» Դ.-«Մոնակո» մրցավեճը կկայանա այսօր՝ ապրիլի 12-ին, Երևանի ժամանակով 20:45-ին: