
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը որակազրկվել է երեք խաղով` Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Մալագայի» հետ կայացած հանդիպման ժամանակ խաղադաշտից հեռացվելիս մրցավարի հասցեին հեգնական ծափահարություններ ուղղելու համար,- տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այդպիսի որոշում է կայացրել վերոնշյալ դրվագն ուսումնասիրելուց հետո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան», ամենայն հավանականությամբ, կբողոքարկի տվյալ որոշումը:
Այսպիսով, Նեյմարը չի կարող մասնակցել «Ռեալ Սոսիեդադի» (ապրիլի 15), Մադրիդի «Ռեալի» (ապրիլի 23) և «Օսասունայի» (ապրիլի 26) հետ հանդիպումներին:
armsport.am