Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունն իրականում ահաբեկչական գործողություն է եղել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Նա տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել արտաքին միջամտության արդյունքում` դեպի արհեստանոց գնացող արհեստական փորված թունելի միջոցով: Գործողության ժամանակ օգտագործվել է մեկ տոննա պայթուցիկ նյութ:
Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, կան վիրավորներ: