Դորտմունդի ոստիկանությունը չի հաստատել, որ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» հանդիպումից առաջ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ հնչած պայթյունն ահաբեկչություն է: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:
Դորտմունդի ոստիկանապետ Գրեգոր Լանգեն նշել է, որ ահաբեկչության վտանգը իրենց համար նորություն չէ: «Մենք երկար էինք պատրաստվել այս խաղին և ես չեմ հաստատի, որ դա ահաբեկչություն էր: Այժմ հետաքննությունը շարունակվում է»,- ասել է նա:
Պարբերականը նաև հայտնում է, որ «Բորուսիա Դորտմունդ»-ի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան, ով պայթյունի հետևանքով վնասվածք էր ստացել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և տանն է: Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է նաև գերմանական ակումբի ավտոբուսն ուղեկցող ոստիկանը: