Լանա Դել Ռեյը ցուցադրել է ապագա ալբոմի շապիկը
Advertisement 1000 x 90

Լանա Դել Ռեյը ցուցադրել է ապագա ալբոմի շապիկը

Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը հրապարակել է իր Lust For Life առաջիկա ալբոմի շապիկը: Այն երգչուհու Twitter-ում հայտնվել է ապրիլի 11-ին:

Իր հինգերորդ ստուդիական սկավառակի մասին երգչուհին ազդարարել է մարտի վերջին: Ռելիզի ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ Լանա Դել Ռեյն ապագա ալբոմից թողարկել էր Love սինգլը, ինչպես նաև դրա հոլովակը: Բացի այդ թրեքից, հաստատվել են ալբոմի երկու այլ կոմպոզիցիաներ՝ Lust for Life-ը և Best American Record-ը:

Ներկայում երգչուհու դիսկոդարանում կա չորս ստուդիական ալբոմ: Դրանցից վերջինը՝ Honeymoon-ը, Լանա Դել Ռեյը թողարկել է 2015 թվականի սեպտեմբերին: