Տայվանի իշխանություններն արգելել են շան ու կատվի միս ուտել
Advertisement 1000 x 90

Տայվանի իշխանություններն արգելել են շան ու կատվի միս ուտել

Տայվանի իշխանությունները պաշտոնապես արգելել են շուն ու կատու մորթել նրանց միսն օգտագործելու համար: Ինչպես հայտնել է The China Post թերթը, կենդանիների պաշտպանության օրենքի համապատասխան ուղղումը կղզու խորհրդարանի կողմից հաստատվել է ապրիլի 11-ին:

Իշխանություններն օրենքից դուրս են հայտարարել ոչ միայն ընտանի կենդանիների մսի վաճառքն ու օգտագործումը, այլև խստացրել են նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրանց ծաղր ու ծանակի ենթարկելու համար սահմանված պատիժը: Օրենքը խախտողներին տուգանքներ են սպառնում 6,5 հազարից մինչև 65 հազար դոլարի չափով, ինչպես նաև բանտարկություն մինչև երկու տարի ժամկետով:

Բացի այդ, օրենքով նախատեսվում է հրապարակել նման հանցագործությունների դեպքերը՝ հանրությանը ներկայացնելով սպանդագործների անունները և նրանց լուսանկարները:

Այս նորամուծությունը, ինչպես նշվում է, առաջին անգամ է ընդունվել Ասիայում, որտեղ մի շարք երկրներում տարածված է կերակրի մեջ շների և կատուների միսն օգտագործելու պրակտիկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր