Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումից հետո համացանցում տարածվել է Երևանում արված հետևյալ լուսանկարը:
Երեկ՝ ապրիլի 11-ին, կատալոնցիները դժգույն խաղ ցուցադրեցին եւ «Ծեր սինյորային» պարտվեցին 3:0 հաշվով, ինչը մեծապես պակասեցրեց կիսաեզրափակիչ դուրս գալու նրանց հնարավորությունները:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ծաղկեպսակը «Յուվենտուսի» երկրպագուներից մեկի կատակն է ընկերոջը, որը «Բարսելոնայի» երկրպագու է:
Ծաղկեպսակի վրա գրված է. «Օղորմի Բարսելոնա»:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 1-ին անգամը չէ, որ «Բարսան» նման ծանր իրավիճակում է հայտնվում: 1/8 եզրափակչի 1-ին խաղում կատալոնցիները կրկին վատ խաղ ցուցադրեցին և 4:0 հաշվով պարտվեցին «ՊՍԺ»-ին, սակայն պատասխան խաղում պատմական իրադարձություն տեղի ունեցավ: «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց 6:1 հաշվով և քառորդ եզրափակիչ դուրս եկավ: Պատմության մեջ դեռ ոչ մի թիմի չէր հաջողվել ետ բերել 4 գնդակի տարբերությունը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 19-ին: