Այսօր ասուլիսում Անահիտ Բախշյանը անդրադարձավ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին հայտնի ձայնագրություններին՝ ասելով. «Որ ասում են՝ սելը չի ճռռում, սելվորն է ճռռում… Նրանք պիտի լուռ մնային, ընդհանրապես չխոսեին: Ես խնդրել եմ մեր գործավարին այդ 30 հոգուն առանձնացնել, թե որ դպրոցներն են և ես գիտեմ՝ ինչ քայլեր եմ անելու:
Դուք կտեսնեք, թե ինչպես եմ փորձելու նրանց դիմակը պատռել: Նրանք հաստատ անօրեն գործ են արել, գերազանցել են իրենց լիազորությունները: Նրանք իրավունք չունեն որևէ մեկին հարցնել, թե ում է ընտրելու, կամ ցուցակագրեն մարդկանց:
Օրենքով արգելված է քաղաքական քարոզչությունը՝ ուզում է լինի մինչև վեցը, ուզում է լինի վեցից հետո, որին սակայն չեմ հավատում: Այս 30 տնօրենների զրույցներում ձայնագրության մեջ երևի համեմատաբար ավելի քիչ խոցելի տեղեր կան և Հանրապետականն ասել է՝ դատի տվեք, մենք ձեր թիկունքին կանգնած ենք»: