Եվրոպայի Մ23 տարեկանների սուսերամարտի առաջնությունը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում
Advertisement 1000 x 90

Եվրոպայի Մ23 տարեկանների սուսերամարտի առաջնությունը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը հաջորդ տարի կայանալու է Հայաստանում.

«Նախատեսում ենք առաջնությունն անցկացնել «Դինամո» մարզահամալիրում: Մրցավայրն ուսումնասիրելու համար առաջիկայում Հայաստան պետք է ժամանեն Եվրոպայի կոնֆեդերացիայի հանձնաժողովի անդամները:

Նրանք պետք է հաստատեն մրցման վերջնական վայրը: Եթե «Դինամո»-ն չստացվի, կանցկացնենք մարզահամերգային համալիրում: Ցավոք այլ տարբերակ չունենք: Հուսով եմ` մյուս տարի, սեփական հարկի տակ, մեր մարզիկները մեդալ կնվաճեն»,- ասել է Արտաշես Մադոյանը:

armsport.am