Լոնդոնի ոստիկանությունը դադարեցրել է մետրոյի վագոնում կազմակերպած դիսկոտեկան
Advertisement 1000 x 90

Լոնդոնի ոստիկանությունը դադարեցրել է մետրոյի վագոնում կազմակերպած դիսկոտեկան

Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը (BTP) դադարեցրել է դիսկոտեկան Լոնդոնի մետրոյի վագոնում, որը կազմակերպել էին Trollstation YouTube-ալիքի հեղինակները: Այդ մասին գրել է The Guardian-ը:

Իրավապահները կազմակերպիչներին բերման չեն ենթարկել:

Պարերն սկսվել են Bakerloo ուղեգծի գնացքում: Նախաձեռնողները հրավիրել էին երաժիշտների ու դիջեյների, վագոնը հանդերձել ստերեոհամակարգով, դիսկոգնդերով և լուսաերաժշտությամբ: Վագոն մտած ուղևորներից շատերը միանում էին պարերին, մյուսները պարզապես դիտում էին պարողներին:

Երեկույթի մասնակիցներն անցել են ութ կայարան՝ Embankment-ից մինչև Paddington, նախքան ոստիկանները վագոն կմտնեին ու կխնդրեին ավարտել պարահանդեսը:

Համապատասխան տեսահոլովակը մեկ օրում YouTube-ում ավելի քան 76 հազար դիտում է հավաքել:



Նման նյութեր