BBC–ին տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կողմից իր հանրահայտ «Englishman in New York» երգի ձևափոխմանը, աշխարհահռչակ երգահան և երգիչ Սթինգը պատասխանել է. «Ես շատ ուրախ եմ այդ փաստի առթիվ: Ինձ դուր է գալիս, երբ երգերը վերադառնում են ու վերականգնվում տարբեր նպատակների համար: Որպես երգահան ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես են տարբեր մարդիկ կատարում այդ երգերը՝ միասին, միաձայն»:
Հիշեցնենք, որ հայտնի երգի երկրպագուների ձևափոխած տարբերակը հնչում է այսպես՝ «Հոա, Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան նա մեր հայ կիսապաշտպանն է»: